22:03  ,  6 մայիսի, 2016

Սերգեյ Յուրանը կարող է աշխատանքի անցնել «Ալաշկերտում»

Երեւանի «Միկայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Սերգեյ Յուրանը կարող է աշխատանքի անցնել «Ալաշկերտում»: Այդ մասին հայտնում է ակումբի  մամուլի ծառայությունը՝ չմանրամասնելով, թե ինչ պաշտոն կարող է զբաղեցնել ռուսաստանցի 46-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ Յուրանը «Միկայից» հեռացել էր Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բանանցին» 0։2 հաշվով պարտվելուց հետո՝ նշելով, որ առաջարկ ունի երեւանյան ակումբներից մեկից: Յուրանը «Միկան» գլխավորել էր հունվարին։ Նա աշխատել է նաեւ Ստավրոպոլի «Դինամոյի», լատվիական «Դիտտոնի», էստոնական ՏՖՄԿ-ի, ռուսական «Շիննիկի», «Խիմկիի», «Սիբիրի», «Բալթիկայի», Ղազախստանի «Լոկոմոտիվի», ադրբեջանական «Սիմուրգի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով