Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահների մարզիչներից Ռոման Բերեզովսկին երկրպագուներին կոչ է արել թիմին աջակցել «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահի խոսքով՝ մայիսի 8-ին կայանալիք խաղը սկզբունքային է լինելու թիմի ու երկրպագուների համար:
«Ամկարի» դեմ խաղում մենք զգացինք, թե ինչպես եք դուք՝ երկրպագուներդ, աջակցում մեզ: Այդ պատճառով կցանկանայինք ձեզ տեսնել նաեւ «Սպարտակի» դեմ խաղում: Դա շատ սկզբունքային խաղ է մեր, ձեր եւ բոլորի համար: Սպասում ենք ձեզ ստադիոնում»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Դինամոն» 12-րդ տեղում է եւ պայքարում է տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:
Տեսանյութում Բերեզովսկու կոչը՝ 2:25-ից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում