19:52  ,  6 մայիսի, 2016

«Բարսելոնայի» բրազիլացիները Դանի Ալվեսին շնորհավորել են ձվերով եւ ալյուրով (ֆոտո)

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Կատալոնական ակումբի բրազիլացի խաղացողներ Նեյմարը, Ադրիանոն, Դուգլասն ու Ռաֆինյան հայրենակցին շնորհավորել են բրազիլական ավանդույթով՝ ձվերով եւ ալյուրով։

2008 թվականից «Բարսելոնայում» հանդես եկող Ալվեսը դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, եռակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության եռակի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում