18:42  ,  6 մայիսի, 2016

Նավասն ու Բեյլը չեն օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալն» անորոշ ժամանակով զրկվել է երկու կարեւոր խաղացողներից։ «Մանչեսթե Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում վնասվածքներ են ստացել դարպասապահ Կեյլոր Նավասն ու կիսապաշտպան Գարեթ Բեյլը։ Երկուսն էլ չեն կարողանա օգնել Արքայական ակումբին «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է AS-ը։

Մայիսի 8-ին Մադրիդում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Պրիմերայի ավարտից երկու տուր առաջ «Ռեալը» 84 միավորով երրորդ տեղում է եւ մեկական միավոր է զիջում «Բարսելոնային» ու Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով