19:20  ,  6 մայիսի, 2016

Գյունդոգանը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի Եվրո-2016-ը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը ծնկի վնասվածք է ստացել ակումբային թիմի հերթական մարզման ժամանակ, հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը՝ նշելով, որ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել նաեւ Եվրո-2016-ին։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը։ Մի շարք առաջատար ակումբներ ցանկանում են այս ամռանը գնել նրա տրանսֆերը։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 25 հանդիպումներում Գյունդոգանը դարձել է մեկ գոլի, երեք գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով