16:10  ,  6 մայիսի, 2016

Պոլ Պոգբան չի ցանկանում հեռանալ «Յուվենտուսից»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ հեռանալ ակումբից։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է, որ եւս մեկ մրցաշրջան կանցկացնի թիմում, հաղորդում է tuttomercatoweb-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, Պոգբային գնելու ցանկություն ունեն «Բարսելոնան» ու «Ռեալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 15 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում