15:48  ,  6 մայիսի, 2016

Սերգեյ Յուրան. «Միկայում» չկան պայմաններ հետագա զարգացման համար

«Միկայում» չկան պայմաններ հետագա զարգացման համար, անհեռանկար աշխատանքի պատճառով լքեցի պաշտոնս, ասել է երեւանյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը, փոխանցում է tass-ը։ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բանանցին» 0։2 հաշվով պարտվելուց հետո Յուրանը հեռացել էր պաշտոնից։ Ակումբից հեռացել է նաեւ Խորեն Հովհաննիսյանը, որը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։

«Փոքր բյուջեն, բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը ստիպեցին հեռանալ։ Պայմանագիրս մինչեւ հունիսի 1-ն էր։ Առաջարկներ ունեմ երեւանյան ակումբից, Թեհրանից, Քաթարից եւ Չինաստանից։ Գլխավորը ակումբի առջեւ դրված խնդիրներն են, հետո նոր վարձատրությունը։ Ռուսաստանից հստակ առաջարկ չունեմ»,- ասել է 46-ամյա մասնագետը։

Յուրանը «Միկան» գլխավորել էր հունվարին։ Դրանից առաջ նա աշխատել է Ստավրոպոլի «Դինամոյի», լատվիական «Դիտտոնի», էստոնական ՏՖՄԿ-ի, ռուսական «Շիննիկի», «Խիմկիի», «Սիբիրի», «Բալթիկայի», Ղազախստանի «Լոկոմոտիվի», ադրբեջանական «Սիմուրգի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում