12:20  ,  6 մայիսի, 2016

«Բարսելոնայի» ներկայացուցիչները հանդիպել են Բեն Արֆայի հետ

Ֆրանսիական «Նիցայի» առաջատար Հաթեմ Բեն Արֆան հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում:

France Football-ի համաձայն՝ օրերս կատալոնական ակումբը նախնական բանակցություններ է վարել ֆրանսիացի կիսապաշտպանի հետ: Կողմերը պայմանավորվել են առաջինկայում հանդիպել եւ քննարկել տրանսֆերը: 29-ամյա Բեն Արֆայի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամռանը: Կիսապաշտպանը դժվար թե երկարաձգի այն, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում: 

Հաթեմ Բեն Արֆայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Բավարիան», «Չելսին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն ու «Աթլետիկոն»: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 32 խաղի եւ դարձել 17 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում