11:03  ,  6 մայիսի, 2016

Ստամբուլ. Ռոման Ամոյանը կմեկնարկի թուրք ըմբիշի հետ գոտեմարտով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 6-ին մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը:

Հունահռոմեականների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոման Ամոյանը 59 կգ քաշային կարգում կմեկնարկի որակավորման փուլից: Փորձառու ըմբիշի մրցակիցը կլինի թուրք Ռահման Բիլիչին: Հաղթանակի դեպքում Ամոյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի ֆինն ու բրազիլացի ըմբիշների միջեւ գոտեմարտի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ստամբուլում հանդես են գալու Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի օլիմպիական 4 ուղեգիր, որոնք նվաճել են Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Ազատ ոճի թիմից ուղեգիր ապահովել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում