13:42  ,  6 մայիսի, 2016

Օբամեյանգ. Այս պահին չեմ կարող պատկերացնել «Բորուսիայից» ավելի լավ տեղ

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ երջանիկ է գերմանական ակումբում:

«Բորուսիայի» հետ պայմանագիրը մինչեւ 2020 թվականը երկարաձգելը գիտակցված քայլ էր: Որոշումն ընդունեցի շատ արագ: Հնարավոր է, որ այստեղ կմնամ ավելի երկար՝ չնայած ցանկություն ունեմ ուժերս փորձել Իսպանիայի առաջնությունում: Այս պահին չեմ կարող պատկերացնել «Բորուսիայից» ավելի լավ տեղ»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում գաբոնցին մասնակցել է 29 խաղի եւ խփել 25 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում