00:18  ,  6 մայիսի, 2016

Սիմեոնե. Ես ու Զիդանը շատ լավ ենք ճանաչում իրար

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հետ վճռական խաղում հաղթանակի հնարավորությունները կլինեն հավասար:

«Ես ու Զիդանը շատ լավ ենք ճանաչում իրար: Եզրափակիչում ամեն ինչ կլինի 50/50: Մեր նպատակն է հաղթել եզրափակիչում: Մենք ցույց տվեցինք, որ ամեն ինչ հնարավոր է: Սա կյանք է, սա ֆուտբոլից վեր է:

Մենք շատ լավ ենք պաշտպանվում, բայց «Բավարիային» գոլեր խփեցինք, ինչը հեշտ չէ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Աթլետիկոն» հանդիպել են նաեւ 2014թ. եզրափակիչում: Այն ժամանակ 4:1 հաշվով հաղթել է Արքայական ակումբը: Զիդանը թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս