23:52  ,  5 մայիսի, 2016

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներում ավարտվել են առաջին խաղակեսերը:

Տիտղոսը պաշտպանող «Սեւիլիան» Իսպանիայում 1:1 հաշվով է ավարտել առաջին 45 րոպեն ուկրաինական «Շախտյորի» հետ: Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

«Լիվերպուլն» Անգլիայում ընդունել է իսպանական «Վիլյառեալին» եւ նույնպես հաղթում է նվազագույն հաշվով: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Վիլյառեալը»

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Սեւիլիա» - «Շախտյոր»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 2:2)

Կեւին Գամեյրո, 9 - Էդուարդո, 44

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ»՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 0:1)

Բրունո Սորիանո, 7, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում