23:16  ,  5 մայիսի, 2016

«Ռեալը» ցանկանում է Բեյլին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է բարձրացնել թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վարձատրությունը, որպեսզի արագացնի նրա պայմանագրի երկարաձգման համաձայնեցումը, հաղորդում է The Telegraph-ը:

Արքայական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստին վճարել շաբաթական 424 հազար եվրո, ինչը նրան կդարձնի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

Այժմ Բեյլի աշխատավարձը շաբաթական 378 հազար եվրո է: Սպասվում է, որ կողմերը կհասնեն համաձայնության եւ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում