21:48  ,  5 մայիսի, 2016

Ռայոլա. Իբրահիմովիչը պատրաստ է վերադառնալ «Միլան»

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ իտալական «Միլան»:

«Այժմ բանակցում ենք Իբրահիմովիչի նախկին ակումբներից մեկի հետ: Այդ ակումբը «Միլանն» է: Զլատանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է անսովոր քայլերի՝ նույնիսկ, հրաժարվել միլիոններից, հանուն «Միլան» տեղափոխվելու: Թեեւ վերջնական որոշում դեռ չկա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է football-italia-ն՝ հղում անելով GQ հանդեսին:

Իբրահիմովիչն ամռանը կհեռանա ՊՍԺ-ից: Նա առաջարկներ ունի նաեւ Անգլիայից եւ Չինաստանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս