Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ իտալական «Միլան»:
«Այժմ բանակցում ենք Իբրահիմովիչի նախկին ակումբներից մեկի հետ: Այդ ակումբը «Միլանն» է: Զլատանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է անսովոր քայլերի՝ նույնիսկ, հրաժարվել միլիոններից, հանուն «Միլան» տեղափոխվելու: Թեեւ վերջնական որոշում դեռ չկա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է football-italia-ն՝ հղում անելով GQ հանդեսին:
Իբրահիմովիչն ամռանը կհեռանա ՊՍԺ-ից: Նա առաջարկներ ունի նաեւ Անգլիայից եւ Չինաստանից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում