21:17  ,  5 մայիսի, 2016

Ռանյերիին շամպայնով են դիմավորել ասուլիսի սրահում

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին նոր կարգավիճակում մասնակցել է առաջին նախախաղային ասուլիսին՝ նվիրված «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի տնային հանդիպմանը:

Գլխավոր մարզիչին ասուլիսի սրահում դիմավորել են շամպայնով եւ ծափահարություններով:

«Լեսթերը» «Էվերտոնին» կընդունի մայիսի 7-ին: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Ռանյերիի գլխավորած թիմն ապահովել է 7 միավորի առավելություն Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում