19:20  ,  5 մայիսի, 2016

Արթուր Սարկիսովը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, onedivision.ru-ի վարկածով:

«Արագության, հնարամտության եւ սառնասրտության խնդիր Սարկիսովը չունի, նա նաեւ ունի որոշում ընդունելու արագության որակներ: Այդ ամենը գումարած վարպետությանը Սարկիսովին թույլ տվեցին խփել առաջին գոլը եւ ստեղծել երկրորդը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ 34-րդ տուրում «Վոլգան» տանը 3:2 հաշվով առավելության է հասել «Տոմի» նկատմամբ, Սարկիսովը խփել է դաշտի տերերի առաջին գոլը:

29-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Գվատեմալայի (մայիսի 28-ին) եւ Սալվադորի (հունիսի 1-ին) հետ ընկերական հանդիպումներին, որոնք տեղի կունենան Լոս Անջելեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում