18:11  ,  5 մայիսի, 2016

Խորեն Հովհաննիսյանն ու Սերգեյ Յուրանը հեռացել են «Միկայից»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բանանցին» պարտվելուց հետո Երեւանի «Միկայի» ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանն ազատվել է «Միկա» ակումբի նախագահի պաշտոնից: Ակումբի ղեկավարման պարտականությունները դրվել է գլխավոր տնօրեն Արմեն Պետիկյանի վրա:

Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ մարզչական կազմում: Գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի փոխարեն մինչեւ ընթացիկ առաջնության ավարտն այդ պարտականությունները կկատարի Արմեն Շահգելդյանը»,- նշվում է «Միկայի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Միկան» «Բանանցին» պարտվել է 0:2 հաշվով: Հայաստանի առաջնության ավարտից չորս տուր առաջ թիմը 29 միավորով 6-րդ տեղում է: Երրորդ տեղում ընթացող «Փյունիկն» ունի 40 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով