17:12  ,  5 մայիսի, 2016

100-ամյա կինը սահմանել է 100 մետրի աշխարհի ռեկորդ

Ամերիկուհի Իդա Կիլինգը սահմանել է 100 մետր վազքի աշխարհի ռեկորդ 80 տարեկանից բարձր կանանց շրջանում: Նա տարածությունը հաղթահարել է 1 րոպե 17 վայրկյանում: Մայիսի 5-ին Իդա Կիլինգը նշում է ծննդյան 101-րդ տարեդարձը:

«Եթե դուք ունեք ցանկություն, միշտ կգտնվի ճանապարհ այն իրականացնելու համար: Անձամբ ես չեմ ցանկանում թույլ լինել»,- Իդա Կիլինգի խոսքը մեջբերում է Bleacher Report-ը:

Նշվում է, որ Իդա Կիլինգը մարզումները սկսել է 67 տարեկանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում