15:07  ,  5 մայիսի, 2016

Իսպանացի մրցավար. Լուկաս Վասկեսը պետք է հեռացվեր այդ սահանկման համար (ֆոտո)

Իսպանացի նախկին մրցավար Անդուխար Օլիվերը վստահություն է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը պետք է կարմիր քարտ ստանար անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում: Դրվագներից մեկում իսպանացին կոպիտ սահանկումով տապալել էր «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին եւ ստացել դեղին քարտ:

«Վասկեսի սահանկումը կարմիր քարտի էր: Նրան պետք էր հեռացնել անպայման»,- միջազգային կարգի նախկին մրցավարի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, որում մայիսի 28-ին Միլանում կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում