13:30  ,  5 մայիսի, 2016

ՖԻՖԱ. Դասակարգման աղյուսակում փոփոխություններ չկան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը եւ շարունակում է Սիրիայի հետ բաժանել 110-111-րդ տեղերը: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի վարկանիշային 316 միավոր:

Դասակարգման աղյուսակի լավագույն տանսյակում փոփոխություններ չկան: Առաջատարն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում են Բելգիան ու Չիլին: Կոլումբիան չորրորդն է, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ 5-րդը: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Իսպանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Անգլիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 19-րդն է, Լեհաստանը ռուսների հետ բաժանում է 27-28-րդ տեղերը, Դանիան 41-րդն է, Չեռնոգորիան՝ 94-րդը, իսկ Ղազախստանը՝ 117-րդը:

ԱՄՆ-ում կայանալիք հավաքի ընթացում Հայաստանի մրցակիցներից Գվատեմալան 89-րդն է, իսկ Էլ Սալվադորը՝ 97-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 14 խաղերում՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում