14:37  ,  5 մայիսի, 2016

«Ռենը» հրաժարվել է Դեմբելեին վաճառել Դորտմունդի «Բորուսիային»

Ֆրանսիական «Ռենը» հրաժարվել է Ուսման Դեմբելեին վաճառել Դորտմունդի «Բորուսիային», գրում է RMC SPORT-ը:

2 ակումբների ներկայացուցիչները բանակցել են ֆրանսիացի 18-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ, սակայն գերմանացիների առաջարկը չի բավարարել «Ռենին»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դեմբելեի տրանսֆերը կազմելու է 15-20 միլիոն եվրո, իսկ նա 5 տարվա պայմանագիր է կնքելու «Բորուսիայի» հետ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 24 խաղի եւ խփել 12 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում