Ֆրանսիական «Ռենը» հրաժարվել է Ուսման Դեմբելեին վաճառել Դորտմունդի «Բորուսիային», գրում է RMC SPORT-ը:
2 ակումբների ներկայացուցիչները բանակցել են ֆրանսիացի 18-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ, սակայն գերմանացիների առաջարկը չի բավարարել «Ռենին»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դեմբելեի տրանսֆերը կազմելու է 15-20 միլիոն եվրո, իսկ նա 5 տարվա պայմանագիր է կնքելու «Բորուսիայի» հետ:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 24 խաղի եւ խփել 12 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում