13:10  ,  5 մայիսի, 2016

ՊՍԺ-ն 300 միլիոն է պատրաստել Նեյմարի ու Ռոնալդուի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը լրջորեն մտադրվել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին ու «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 2 ֆուտբոլիստների տրանսֆերների համար փարիզյան ակումբը պատրաստ է ներդնել 300 միլիոն եվրո: 24-ամյա Նեյմարի համար ՊՍԺ-ն կառաջարկի 193 միլիոն եվրո, իսկ 31-ամյա Ռոնալդուի համար՝ 100:

Նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն արդեն տվել է ՊՍժ տեղափոխվելու համաձայնություն, եթե նրան վճարեն տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում