12:07  ,  5 մայիսի, 2016

Ռոնալդու. Մարդիկ մոռացել են, որ ես արագ եմ վերականգնվում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ նվազագույն հաշվով տնային հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

«Երջանիկ ենք, քանի որ կարողացանք դուրս գալ եզրափակիչ: Դա առանձնահատուկ պահ է: 1:0-ն վտանգավոր հաշիվ է, բայց մենք ավելի լավն էինք խաղադաշտում: Ես բաց էի թողել 2 շաբաթ, սակայն մարդիկ մոռացել են, որ ես արագ եմ վերականգնվում: Շատ հոգնեցի դաշտում, բայց շատ երջանիկ եմ: Ինչ վերաբերում է եզրափակիչին, այնտեղ ֆավորիտներ չեն լինի: Ուրախ եմ, որ հանդիպելու ենք իսպանական թիմի: Դա Իսպանիայի առաջնության հզորության ապացույցն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքի պատճառով Պորտուգալիայի հավաքականի ավագը բաց էր թողել «Ռեալի» նախորդ 3 խաղերը, իսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե: Մայիսի 28-ին Միլանում կայանալիք եզրափակիչում Արքայական ակումբը կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում