01:03  ,  5 մայիսի, 2016

«Լեսթերի» տնային հանդիպման տոմսերը վերավաճառվում են մինչեւ 8 հազար ֆունտ ստերլինգով

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախավերջին տուրի «Լեսթեր» - «Էվերտոն» հանդիպման տոմսերը վերավաճառվում են 2 հազարից մինչեւ 8 հազար ֆունտ ստերլինգով, հաղորդում է dailymail-ը:

Մայիսի 7-ին Անգլիայի չեմպիոնի գավաթը «Լեսթերի» ստադիոնում կստանան նորընծա չեմպիոններն ու իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին: Պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնական գավաթը կլինի Լեսթերում: Վերջին տուրում «Լեսթերը» Լոնդոնում կհյուրընկալվի անցած առաջնության չեմպիոն «Չելսիին»:

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լեսթերը» 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով