23:50  ,  4 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանն ակնկալում է Լոս Անջելեսի հայերի աջակցությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակնկալում է ամերիկահայերի աջակցությունը Լոս Անջելեսում կայանալիք ընկերական հանդիպումների ժամանակ:

«Ողջույն, հայեր: Անհամբերությամբ սպասում եմ այս ամսվա վերջում Լոս Անջելեսում կայանալիք երկու ընկերական հանդիպումներին: Վստահ եմ, որ երկու խաղերում էլ կունենանք հզոր աջակցություն: Կհանդիպենք Լոս Անջելեսում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը, որը հրավեր է ստացել ազգային հավաքականից ԱՄՆ-ում կայանալիք մարզումային հավաքին եւ երկու խաղերին մասնակցելու համար:

Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականը կմրցի Գվատեմալայի, հունիսի 1-ին՝ Սալվադորի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում