10:48  ,  5 մայիսի, 2016

Առաջին անգամ մայր եւ որդի կմասնակցեն Օլիմպիական խաղերին

Հրաձգություն Վրաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել Նինո Սալուկվաձեն ու Ցոտնե Մաչավարիանին, որոնք մայր եւ որդի են: Նրանք հանդես կգան օդամուղ ատրճանակի մրցաշարում:

Սկզբում Ռիոյում կայանալիք Խաղերին մասնակցելու իրավունք էր ստացել Նինոն, իսկ հետո նրա 18-ամյա որդին՝ Ցոտնեն, որը Վրաստանին պարգեւել է 15-րդ օլիմպիական ուղեգիրը:

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մայր եւ որդի կմասնակցեն միասին, գրում է Sports Illustrated-ը:

47-ամյա Նինո Սալուկվաձեն 7 անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին՝ դառնալով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում