22:47  ,  4 մայիսի, 2016

Մատս Հումելս. «Բորուսիայի» հայտարարության պատճառով ստեղծվել է սխալ տպավորություն

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը տարակուսանքով է ընդունել ակումբի հայտարարությունն այն մասին, թե ինքը ցանկանում է հեռանալ թիմից: Դրանից հետո «Բորուսիայի» երկրպագուները սուլոցներով եւ վիրավորական վանկարկումներով էին դիմավորել Գերմանիայի հավաքականի ավագին «Վոլֆսբուրգի» դեմ տնային խաղում:

«Հեռանալուս մասին վերջնական որոշում դեռ չկա, եւ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Ակումբի այդ հայտարարության պատճառով ստեղծվել է սխալ տպավորություն: Չգիտեմ, թե ինչու դա արվեց»,- Հումելսի խոսքը մեջբերում է tyw.bundesligalounge-ը:

Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում