20:50  ,  4 մայիսի, 2016

«Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր

Երեւանի «Բանանցը» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Բանանցը» իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ մրցեց Երեւանի «Միկայի» հետ, որի գլխավոր մարզիչն է ռուսաստանցի Սերգեյ Յուրանը:

Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց «Բանանցից» Լաերսիո Կոստան, որը դիպուկ իրացրեց Ացամազ Բուրաեւի վաստակած 11 մետրանոցը: 38-րդ րոպեին արդեն Բուրաեւը դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով հաշիվը:

«Բանանցը» դարձավ Հայաստանի եռակի գավաթակիր եւ նվաճեց Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք: Նախորդ անգամ «Բանանցը» տիտղոսը նվաճել էր 2007 թվականին:

Հայաստան Գավաթ, եզրափակիչ

«Միկա» - «Բանանց»՝ 0:2

Լաերսիո Կոստա, 3, 11մ, Ացամազ Բուրաեւ, 38 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով