18:51  ,  4 մայիսի, 2016

Ուսման Դեմբելեն 5 տարվա պայմանագիր կկնքի Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Ֆրանսիական «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեն կհամալրի Դորտմունդի «Բորուսիան», հաղորդում է lequipe-ը: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կվճարի 15-ից 20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում