18:24  ,  4 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» 80 միլիոն եվրո է առաջարկում Անտուան Գրիզմանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը գնել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է El Confidencial-ը: 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդն» իսպանական ակումբի առաջարկում է 80 միլիոն եվրո, որը նրա պայմանագրում նշված տրանսֆերային արժեքն է:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, խփել է 31 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

«Աթլետիկոն» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Իսպանիայի առաջնությունում հավասար միավորներ ունի առաջատար «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում