17:46  ,  4 մայիսի, 2016

Վալերի Կարպին. «Սպարտակը» դեռ 20 տարի ոչ մի տիտղոս չի նվաճի

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր տնօրեն եւ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կանխատեսել է, որ «Սպարտակը» դեռ 20 տարի ոչ մի տիտղոս չի նվաճի: Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչը նշել է, որ «Սպարտակից» հեռանալիս էլ վստահ է եղել փոփոխությունների անհնարինությանը, փոխանցում է Sport-express-ը:

Կարպինը «Սպարտակը» գլխավորել է 2009-2014 թվականներին (կես տարվա ընդմիջումով): Նրա հետ «Սպարտակը» երկու անգամ դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն:

Նա նաեւ հայտարարել է, որ իր համար անակնկալ է եղել պաշտոնանկությունը «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնից, քանի որ այդ պահին թիմն ընթանում էր երրորդ տեղում:

Հիշեցնենք, որ Կարպինն այժմ Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչն է: Թիմը ձախողվեց եւ դուրս մնաց Ռուսաստանի Առաջին դիվիզիոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում