09:48  ,  5 մայիսի, 2016

Եվրոպայի լիգա. «Սեւիլիան» ու «Լիվերպուլը» ֆավորիտ են պատասխան խաղերում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» կընդունի իսպանական «Վիլյառեալին», իսկ մրցաշարի գործող գավաթակիր «Սեւիլիան» տանը կխաղա Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Լիվերպուլում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը դաշտի տերերի հաղթանակը գնահատում է 1.73 գործակցով, իսպանացիներինը՝ 5, իսկ ոչ ոքին՝ 3.5:

«Սեւիլիա» - «Շախտյոր» խաղում իսպանական ակումբի հաղթանակի գործակիցը 1.62 է, ուկրաինացիներինը՝ 5.5, իսկ ոչ ոքին՝ 3.8:

Մայիսի 5-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:05-ին: Առաջին խաղում «Լիվերպուլը» պարտվել է նվազագույն հաշվով, իսկ «Շախտյորն» ու «Սեւիլիան» 2-ական գոլ են խփել Լվովում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով