16:10  ,  4 մայիսի, 2016

Գվարդիոլան դարձյալ անհաջողության է մատնվում Չեմպիոնների լիգայում (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոնամին անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հերթական անհաջողությանը Չեմպիոնների լիգայում:

Այս տարի Գերմանիայի չեմպիոնին կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոն»: Դիմակայության 2 խաղերի արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը (1:0, 1:2), բայց իսպանացիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ: Երրորդ տարին անընդմեջ «Բավարիան» Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթահարել իսպանական ակումբի արգելքը: 2014-ին մյունխենցիներին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալը», իսկ նախորդ տարի՝ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում