14:05  ,  4 մայիսի, 2016

Արթուր Սարկիսով. Շատ եմ ցանկանում գոլ խփել յուրաքանչյուր խաղում

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնաբանել է «Տոմի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրի խաղում խփած գոլը: 

«Տոմի» հետ հանդիպումը բարդ ստացվեց: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլ խփել: Հուսով եմ, որ կստացվի նաեւ հաջորդ խաղում: Յուրաքանչյուր խաղում շատ եմ ցանկանում գոլ խփել: Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, երբեմն չի ստացվում: Հնարավոր է, որ մի քիչ մոռացա դրա մասին, եւ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Գվատեմալայի (մայիսի 28) եւ Էլ Սալվադորի (հունիսի 1) դեմ ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով