13:43  ,  4 մայիսի, 2016

Զիդանը՝ «Լեսթերի» չեմպիոնության մասին. Ֆուտբոլում հրաշքներ չեն լինում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Լեսթերին» շնորհավորել է պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Կլաուդիո Ռանյերին կատարել է ֆենոմենալ աշխատանք, շատ ուրախ եմ նրա համար: Կարծում եմ՝ ֆուտբոլում չեն լինում հրաշքներ, միայն լինում է պարգեւ լավ աշխատանքի համար»,- Զիդանի խոսքը մեջբերում է metro.co.uk-ը:

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին չորրորդ մասնագետն է, որը տիտղոս է նվաճում Իսպանիայում, Իտալիայում ու Անգլիայում: Նախկինում դա հաջողվել էր միայն Ժոզե Մոուրինյոյին, Ռաֆայել Բենիտեսին ու Կարլո Անչելոտիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում