09:40  ,  4 մայիսի, 2016

Ռանյերին գերազանցել է Մոուրինյոյի ռեկորդը

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ռեկորդ է սահմանել Պրեմյեր լիգայում, գրում է Goal.com-ը:

Իտալացի մասնագետն Անգլիայի առաջնությունում ամենաարագն է իր թիմին հասցնում չեմպիոնությանը: Դրա համար Ռանյերիից պահանջվեց 294 օր: Նա «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել էր 2015 թվականի հուլիսի 13-ին:

Ռանյերին գերազանցեց Ժոզե Մոուրինյոյի ռեկորդը: 2005-ին պորտուգալացի մասնագետից 332 օր էր պահանջվել «Չելսիին» չեմպիոնության հասցնելու համար:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Լեսթերը» 7 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով երկրի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում