23:33  ,  3 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» առաջին խաղակեսում չեզոքացրեց «Աթլետիկոյի» առավելությունը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել է Մադրիդի «Աթլետիկոյին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Միակ գոլը 31-րդ րոպեին տուգանային հարվածով խփել է իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Այդ գոլից քիչ անց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: Ընդմիջում է:

Մադրիդում կայացած առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել է նվազագույն հաշվով:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Բավարիա» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:1)

Խաբի Ալոնսո, 31

Չիրացված 11 մետրանոց՝ Թոմաս Մյուլեր, 34 («Բավարիա»)

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Խավի Մարտինես, Դավիդ Ալաբա, Խաբի Ալոնսո, Արտուրո Վիդալ, Ֆրանկ Ռիբերի, Դուգլաս Կոստա, Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Խոսե Խիմենես, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես, Սաուլ Նյիգես, Կոկե, Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում