23:05  ,  3 մայիսի, 2016

Դեմբելեն ցանկացել է վնասել Դիեգո Կոստայի աչքը

«Տոտենհեմի» բելգիացի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն ոչ մարզական վարքով է առանձնացել «Չելսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում (2:2), գրում է Goal.com-ը:

Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերի խաղացողների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, որի ժամանակ Դեմբելեն ցանկացել է վնացել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի աչքը: Մրցավարը չի նկատել այդ դրվագը, որը չի վրիպել տեսախցիկների ուշադրությունից: Դեմբելեն կարող է որակազրկվել եւ բաց թողել Անգլիայի առաջնության վերջին 2 տուրերի խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում