21:20  ,  3 մայիսի, 2016

«Լեսթերի» ֆուտբոլիստները՝ չեմպիոնությունը տոնելուց հետո (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոնամին անդրադարձել է ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» ֆուտբոլիստներին, որոնք «Տոտենհեմի» ու «Չելսիի» միջեւ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղը (2:2) միասին դիտել էին անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի տանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» 7 միավոր է հետ «Լեսթերից», որը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում