18:42  ,  3 մայիսի, 2016

Կոսովոն 28 կողմ, 24 դեմ ձայներով դարձավ ՈւԵՖԱ-ի անդամ

Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՈւԵՖԱ-ի 55-րդ անդամը։ Բուդապեշտում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնգրեսում Կոսովոյի անդամակցությունն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ 28 երկիր քվեարկել է կողմ, 24 երկիր՝ դեմ, 2 ձայն ճանաչվել է անվավեր։

Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչն անընդունելի էր համարել Կոսովոյի անդամակցությունը ՈւԵՖԱ-ին, քանի որ դա կլիներ քաղաքականության միջամտություն ֆուտբոլային գործերին։

Կոսովոյի Հանրապետությունը մասնակի ճանաչված պետություն է։ Սերբիան այն համարում է իր տարածքը, թեեւ պաշտոնական Բելգրադը չունի Կոսովոն վերահսկելու լծակներ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում