17:43  ,  3 մայիսի, 2016

«Չելսիի» դարպասապահը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հաղորդում է mundodeportivo-ն։ Ֆուտբոլիստի գործակալներն արդեն դիմել են Մադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» ներկայացուցիչներին։ 23-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է կատալոնական ակումբի տարբերակը։

Կուրտուան ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում։ «Բարսելոնայում» իր կարգավիճակից դժգոհ է գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, որը մասնակցում է Չեմպիոնների լիգային, սակայն զրկված է իսպանական Պրիմերայում խաղալու հնարավորությունից։ «Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեմ չէ Կուրտուայի հեռանալուն։

Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 28 հանդիպման, բաց է թողել 34 գոլ, վեց խաղում անառիկ է պահել դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում