17:10  ,  3 մայիսի, 2016

Անգլիայի չեմպիոնի տիտղոսը «Լեսթերին» կբերի մոտ 150 միլիոն ֆունտ ստերլինգ

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շնորհիվ «Լեսթեր Սիթին» կվաստակի մոտ 150 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն։ Այդ գումարը կձեւավորվի պարգեւավճարներից, տոմսերի վաճառքից, հեռուստահեռարձակումներից, մասնակցությունից Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին, հովանավորներից, ամբողջ աշխարհում երկրպագուների թվի եւ առեւտրային գործունեության ընդլայնումից։

Անգլիայի Պրեմյեր լիգայի յուրաքանչյուր ակումբ մրցաշրջանի արդյունքում անկախ զբաղեցրած տեղից կստանա 54 միլիոն ֆունտ ստերլինգ։ Դրան գումարվում է բոնուսը մրցաշարային աղյուսակում տեղի համար։ Չեմպիոնը ստանում է լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստերլինգ։

Յուրաքանչյուր հեռարձակված հանդիպման համար ակումբը ստանում է 880 հազար ֆունտ ստերլինգ։ Այս մրցաշրջանում հեռարձակվել է «Լեսթերի» մասնակցությամբ 16 հանդիպում, ինչը տալիս է 14 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լեսթերը» անհասանելի է դարձել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմի» համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում