15:45  ,  3 մայիսի, 2016

Կասպեր եւ Պետեր Շմեյխելներն Անգլիայի չեմպիոն են դարձել նույն տարիքում, նույն օրը

Կասպեր եւ Պետեր Շմեյխելները առաջին անգամ ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն են դարձել նույն տարիքում եւ նույն օրը՝ մայիսի 2-ին։ 29-ամյա Կասպեր Շմեյխելը «Լեսթեր Սիթիի» դարպասապահն է։ Ռանյերիի թիմը մայիսի 2-ին անհասանելի դարձավ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմի» համար եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն։

Պետեր Շմեյխելը եւս առաջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է մայիսի 2-ին՝ 1993 թվականի։ Կասպերի հայրն այն ժամանակ եւս 29 տարեկան էր։

Պետեր Շմեյխելը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 1991-1999 թվականներին։ 52-ամյա դանիացին հինգ անգամ է դարձել Անգլիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս