15:03  ,  3 մայիսի, 2016

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանն՝ ապրիլի լավագույն խաղացող

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում, ճանաչվել է ապրիլին Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 

Մխիթարյանը ստացել է ձայների 42 տոկոսը եւ հետ է թողել Արտուրո Վիդալին («Բավարիա», 31 տոկոս), ակումբակից Կրիստիան Պուլիշիչին («Բորուսիայի», 16 տոկոս) եւ Յուլիան Բրանդտին («Բայեր», 11 տոկոս)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով