12:55  ,  3 մայիսի, 2016

Հայաստանի Գավաթ․ Եզրափակիչի մրցավարը

«Բանանցի» եւ «Միկայի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2015/2016 թթ. խաղարկության եզրափակիչ խաղը կսպասարկի Սուրեն Բալիյանը։ Մայիսի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում գլխավոր մրցավարին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը եւ Վանիկ Սիմոնյանը։ Լրացուցիչ օգնականներն են Արման Ալաբերքյանը եւ Էրիկ Գալստյանը, չորրորդ պաշտոնյան է Էրիկ Արեւշատյանը, հայտնում է ՀՖՖ կայքը։

Հայաստանի Գավաթի եզրափակիչը մեկնարկելու է ժամը 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում