10:10  ,  3 մայիսի, 2016

Ինչպես են «Լեսթերի» ֆուտբոլիստները չեմպիոնությունը տոնում Վարդիի տանը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» ֆուտբոլիստները «Տոտենհեմի» ու «Չելսիի» միջեւ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղը միասին դիտել են անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի տանը: 2:2 հաշվով ավարտված խաղի եզրափակիչ սուլիչից հետո Կլաուդիո Ռանյերիի թիմի խաղացողների ցնծությունը սահմաններ չի ճանաչել, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» 7 միավոր է հետ «Լեսթերից», որը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում