09:08  ,  3 մայիսի, 2016

«Նանտի» երկրպագուները խաղի ժամանակ շնորհակալություն են հայտնել Միշել Տեր-Զաքարյանին (ֆոտո)

«Նանտի» երկրպագուները «Նիցայի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի տնային խաղում շնորհակալություն են հայտնել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Միշել Տեր-Զաքարյանին:

Նանտում կայացած հանդիպման ժամանակ դաշտի տերերի ֆանատները ցուցադրել են 53-ամյա մասնագետին նվիրված «Շնորհակալություն կատարած աշխատանքի համար» գրությամբ մեծ պաստառ: Այդ խաղում «Նանտը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ 48 միավորով բարձրացել 9-րդ տեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբում, որը երկրորդ անգամ գլխավորել էր 2012-ից՝ թիմին վերադարձնելով ուժեղագույնների լիգա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում