Լոնդոնի «Չելսին» որոշել է բրազիլական «Կորինտիանսից» գնել Ալեշանդրե Պատոյի տրանսֆերային իրավունքը:
Sky Sports-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կնտեն բրազիլացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագու է: «Չելսիում» վարձավճարով հանդես եկող Պատոն այս մրցաշրջանում մասնակցել է 2 խաղի եւ մեկ գոլ խփել 11 մետրանոցից: «Կորինտիանսի» նախագահ Ռոբերտո դե Անդրադեն վերջերս հայտարարել էր, որ եթե անգլիական ակումբը չօգտվի հարձակվողին գնելու իրավունքից, բրազիլական կողմը մեծ հաճույքով կվերադարձնի նրան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում